Ծանոթացե՛ք, սա ռոտավիրուսն է:

✅Մանկական և դեռահասային տարիքում այն համարվում է փորլուծության ամենահաճախ հանդիպող պատճառը: ⚪️Վիճակագրական տվյալների համաձայն, մինչև 5 տարեկան դառնալը գրեթե բոլորը գոնե մեկ անգամ վարակվում են ռոտավիրուսով:

✅Ռոտավիրուսային ինֆեկցիան ուղեկցվում է ծանր փորլուծությամբ, ստամոքսաղիքային ուղու բորբոքմամբ, ջերմության թեթև բարձրացմամբ, փսխմամբ, ջրազրկմամբ:

🔘Տարեկան գրեթե կես միլիոն երեխա մահանում է ռոտավիրուսային վարակից։

✅Ներկա դրությամբ ռոտավիրուսի վրա ազդեցություն ունեցող հակավիրուսային դեղեր չկան, իսկ հակաբիոտիկները, բնականաբար, չեն կարող օգնել։

✅Բազմաթիվ, մեծածավալ հետազոտությունների և դրանց տվյալների մետա-վերլուծության արդյունքում ապացուցվել է, որ պրոբիոտիկ բակտերիաներից Lactobacillus rhamnosus GG շտամը, որը մտնում է Լաբբեկ պրոբիոտիկի բաղադրության մեջ, էականորեն կրճատում է փորլուծության տևողությունը և ծանրությունը։

✅Կան նաև հետազոտություններ, որ ռոտավիրուսով պայմանավորված փորլուծության կարգավորմանը նպաստում են նաև Bifidobacterium Lactis մանրէի և Saccharomyces Boulardii սնկի կիրառումը։

☑️Ընդ որում, Լաբբեկ պրոբիոտիկի բաղադրության մեջ առկա է նաև Bifidobacterium Lactis շտամը:

👶Հատուկ երեխաների համար ստեղծվել է «Լաբբեկ Քիդս» փոշի ձևը:

📕Գրականություն.

1.http://www.who.int/…/mon…/burden/estimates/rotavirus/en/

2.http://www.mayoclinic.org/…/diag…/treatment/txc-20186947

Leave a Reply

Your email address will not be published.