Վիտամին B12 (ցիանկոբալամին)

✅Բարդ միացություն է, որը պարունակում է կոբալտ։ Օրական նորման 3 մկգ է։

✅Այս վիտամինի արտաքին աղբյուր են լյարդը, ձվի դեղնուցը, միսը, ձուկը, կաթը։

✅Բ12 վիտամինի ներծծման համար անհրաժեշտ է նաև մարդու ստամոքսում արտադրվող հատուկ սպիտակուցը (GIF), որը միանալով վիտամինի մոլեկուլին նպաստում է աղիներում դրա ներծծմանը։

❗️Բ12 վիտամինը անհրաժեշտ է արյունաստեղծման համար։ Առանց դրա առկայության խախտվում է արյունաստեղծ բջիջների բազմացման, զարգացման, հասունացման ընթացքը, և զարգանում է մեգալոբլաստիկ սակավարյունություն։ Այս հիվանդությունը նախկինում անվանում էին նաև չարորակ սակավարյունություն` հաշվի առնելով յուրահատուկ ծանր, մահաբեր ընթացքը։

❗️Բ12 վիտամինը մասնակցում է օրգանիզմում նուկլեինաթթուների, սպիտակուցների սինթեզին, ուստի շատ կարևոր է աճի, զարգացման, հյուսվածքների վերականգնման համար։

❗️ Առանց այս վիտամինի առկայության չի կարող սինթեզվել նյարդային համակարգի էլեկտրական իմպուլսների հիմնական մեկուսիչ նյութը` միելինը։ Նյարդաթելերը այս դեպքում դառնում են բարակ, վատ են փոխանցում էլեկտրական ազդակները, զարգանում են լուրջ նյարդաբանական խնդիրներ։

✅Բ12 վիտամինի պակաս շատ հաճախ զարգանում է բուսակերների մոտ, ստամոքսի որոշ հիվանդությունների դեպքում, GIF սպիտակուցի ժառանգական դեֆեկտների, սխալ սննդակարգի, ճիճվակրության դեպքում։

❗️Բարեբախտաբար, մարդու աղիներում բնակվող օգտակար մանրէները ևս

սինթեզում են որոշ քանակությամբ Բ12 վիտամին։ Ապացուցված կապ կա դիսբիոզների առկայության և վիտամին Բ12-ի անբավարարության միջև, ուստի աղիքային նորմալ միկրոֆլորան անհրաժեշտ է նման վիճակներից խուսափելու համար։

❗️Իսկ թե ի՞նչ օգտակար մանրէներ օգտագործել, մենք արդեն գիտենք։

ԼԱԲԲԵԿ՝ հայրենական արտադրանք։

Նկարում՝ մեգալոբլաստիկ էրիթրոցիտներ են։

Leave a Reply

Your email address will not be published.