Վահանագեղձ
Պրոբիոտիկների կիրառումը բարձրացնում է վահանագեղձի հիվանդությունների բուժման արդյունավետությունը և կանխարգելում դրանց առաջացումը
Վահանագեղձը օրգանիզմի համար կարևոր էնդոկրին գեղձ է, որտեղ հիպոֆիզի թիրեոտրոպ հորմոնի (ТТГ, TSH) ազդեցությամբ արտադրվում են յոդպարունակող հորմոններ՝ տետրայոդթիրոնին՝ թիրոքսին (T4) և տրիյոդթիրոնին (T3):
Վահանագեղձը պատասխանատու է բոլոր օրգան֊համակարգերի ճիշտ գործունեության և նյութափոխանակության համար:
Թիրոքսինը քիչ ակտիվ հորմոն է, որն ակտիվանում է՝ փոխակերպվելով տրիյոդթիրոնինի:
Թիրոքսինի մոտ 20%֊ը փոխակերպվում է տրիյոդթիրոնինի` աղիքային միկրոֆլորայի անմիջական մասնակցությամբ։ Փոխակերպման մնացած 80%֊ը տեղի է ունենում հյուսվածքներում, ընդ որում` սելեն միկրոէլեմենտ պարունակող ֆերմենտի մասնակցությամբ։
Նորմալ աղիքային միկրոֆլորան նպաստում է ինչպես սելենի, այնպես էլ T3, T4 հորմոնների հիմք հանդիսացող յոդի ներծծմանը։
Այսպիսով, նորմալ միկրոֆլորան մեծապես նպաստում է վահանագեղձի գործունեությանը՝ մի կողմից նպաստելով յոդի և սելենի յուրացմանը, մյուս կողմից՝ մասնակցելով թիրոքսինի փոխակերպմանը տրիյոդթիրոնինի։
Ապացուցված կապ կա դիսբիոզների առկայության և վահանագեղձի հիվանդությունների զարգացման միջև։
Պրոբիոտիկների կիրառումը բարձրացնում է վահանագեղձի հիվանդությունների բուժման արդյունավետությունը և կանխում դրանց առաջացումը։
Իսկ ի՞նչ պրոբիոտիկ ընտրել, մենք արդեն գիտենք։
ԻՀԱՐԿԵ` ԼԱԲԲԵԿ