միզաքարային հիվանդություն
Առողջ միկրոֆլորան պաշտպանում է երիկամների ամենահաճախ հանդիպող քարերի՝ օքսալատների առաջացումից։
Օքսալատները կամ թրթնջկաթթվի աղերը կազմում են երիկամաքարերի 80%-ը։
Օքսալատների մեծ մասը օրգանիզմ է մտնում սննդի հետ, մի մասն արտադրվում է լյարդում՝ տարբեր նյութերի փոխանակության արդյունքում ( օրինակ` վիտամին C)։
Մարդու օրգանիզմը չունի ինքնուրույն ֆերմենտներ՝ օքսալատների հետագա քայքայման համար։
Դրանք մշակվում են աղիքային միկրոֆլորայի բաղադրիչների, մասնավորապես օքսալոբակտերների, լակտո- և բիֆիդոբակտերների կողմից։
Օքսալոբակտերների միջոցով տարրալուծվում է օքսալատների մեծ մասը, իսկ մնացած մասը քայքայում են լակտո- և բիֆիդոբակտերիաները։
Օքսալոբակտերները սնվում են բացառապես օքսալատներով և սննդում օքսալատների երկարատև բացակայության դեպքում կարող են ոչնչանալ, մինչդեռ լակտո – և բիֆիդոբակտերիաների կենսագործունեության համար օքսալատների առկայությունը պարտադիր չէ։
Օքսալատները` քիչ քայքայվելու հետևանքով, մեծ քանակով հայտնվում են մեզում և միանալով կալցիումի իոնների հետ՝ մեզի ռեաբսորբցիայի փուլում առաջացնում են գերհագեցած լուծույթ, ապա բյուրեղանում են՝ առաջացնելով քարեր։
Մեզում առկա են խելատավորող նյութեր, որոնք կարող են կանխել քարագոյացումը, օրինակ` կիտրոնաթթուն, կալգրանուլինը, Տամ֊Հորսֆալի սպիտակուցը, ուրոպոնտինը, նեֆրոկալցինը, պրոթրոմբին F1 պեպտիդը, բիկունինը։
Նման հզոր ազդեցություն ունի նաև հիպուրաթթուն, որի մասին արդեն խոսել ենք։
Ապացուցված է, որ միզաքարային հիվանդությունների ռիսկն աճում է աղիքային դիսբիոզների դեպքում, քանի որ մի կողմից ավելանում է մեզում օքսալատների քանակը, մյուս կողմից նվազում մեզում բյուրեղագոյացումը կանխող խելատների քանակությունը։
Իսկ թե ինչպես կարգավորել աղիքային միկրոֆլորան՝ նպաստելով միզաքարերի կանխարգելմանը, մենք շատ լավ գիտենք։
Օգտագործեք Լաբբեկ՝ հայկական որակյալ պրոբիոտիկ՝ մեծ քանակով ջրի հետ։