ՌՈՄԱՆՏԻԿ ՔԻԼԵՐԸ
Պրոֆեսիոնալ քիլերի մասնագիտությունը ոչ միայն պահանջված է, այլև՝ ամենակարևորներից մարդու օրգանիզմում։
Ընդ որում, քիլերներն ունեն կոնկրետ մասնագիտացում։
Դրանցից ոմանք, օրինակ` ցիտոտոքսիկ T բջիջները, աշխատում են կոնկրետ հանձնարարությամբ` «պատվերով» գտնելով և վերացնելով «պատվիրված» բջիջը, իսկ մյուսները՝ օրինակ NK բջիջները, կոնկրետ հանձնարարություն չունեն. անընդհատ թափառում են, փնտրում, գտնում անծանոթներին, մուտանտներին, հիվանդներին, վարակվածներին, օտարներին և վերացնում դրանց։
NK կամ բնական քիլեր բջիջները բնածին իմունիտետի լիմֆոցիտար համակարգն են: Ունեն բնական ցիտոլիտիկ ակտիվություն:
Արտադրվում են ոսկրածուծում, գտնվում են լյարդում, փայծաղում, պերիֆերիկ արյան մեջ, արգանդի դեցիդուալ թաղանթում:
Հանգիստ վիճակում ունեն 7-8 միկրոմետր տրամագիծ, ակտիվանալիս մեծանում են՝ հասնելով 10 միկրոմետրի:
Բնական քիլերի զենքը նման է թունավոր ներարկմանը։
Հանդիպելով զոհին՝ այն արտազատում է հատուկ նյութեր` պերֆորին, գրանզիմ և գրանուլիզին:
Պերֆորինը թիրախ բջջի բջջաթաղանթում առաջացնում է անցքեր, որոնցով բջիջ են թափանցում գրանզիմները և գրանուլիզինը։
Գրանուլիզինը նաև կարող է ինքնուրույն մտնել բջիջ՝ մկրատի պես կտրատելով բջջաթաղանթը։
Արդյունքում թիրախ բջջի ճակատագիրը վերջնական կանխորոշված է. լիզիս` քայքայում կամ ապոպտոզ` ծրագրավորված մահ։
Սակայն այս դաժան բջիջները զուրկ չեն ռոմանտիզմից։
Նրանց մի ենթատեսակը գտնվում է արգանդի դեցիդուալ թաղանթում և պաշտպանում զարգացող սաղմը իր իսկ «կոլեգաներից»՝ իմուն համակարգի մյուս բջիջներից, որոնք կարող են սաղմը համարել օտար և գրոհել այն։
Կարելի է ասել, որ առանց NK բջիջների ակտիվ հակազդեցության հնարավոր չէ հղիության զարգացումը։
Առողջ միկրոբիոտը նպաստում է բնական քիլերների ակտիվության բարձրացմանը, դրանց շատացմանը և պահպանմանը՝ մի շարք մեխանիզմների օգնությամբ, այդ թվում` կարճաշղթա ճարպաթթուների առաջացման միջոցով:
Ապացուցված կապ կա դիսբիոզների և բնական քիլերների ցածր քանակի միջև:
Իսկ թե ինչպե՞ս կարգավորել միկրոֆլորան՝ նպաստելով այս խիստ կարևոր, ռոմանտիկ քիլերների պահպանմանը, մենք, իհարկե, գիտե՛նք:
Լաբբեկ՝ ընտրում ենք միայն հայկական պրոբիոտիկ:
Նկարում Ջեյմս Բոնդն է։