Էնդոմետրիոզ
Կանանց մոտ հաճախակի հանդիպող որովայնային ցավերը, որոնք ուժեղանում են դաշտանի ընթացքում, նկարագրված են դեռևս Հիպոկրատի օրոք։ Սակայն դրանց բնույթը երկար ժամանակ չէր հաջողվում բացահայտել։
Այդ առաքելությունը վերապահված էր Ավստրիացի գիտնական, պաթոլոգ Կառլ Ֆոն Ռոկիտանսկուն։ Ականավոր գիտնականը, որը հետագայում դարձավ Վիեննայի համալսարանի ռեկտոր, իրականացրել է մոտ 60.000 դիահերձում և իր հետազոտությունների ընթացքում գիտական բացատրություն է տվել ախտաբանական վիճակների ծագմանը, զարգացմանը։
1860 թվականին նրան հաջողվում է որովայնի խոռոչում, որովայնամզի վրա հայտնաբերել արգանդի էնդոմետրիումին բնորոշ հյուսվածք, որի նման տեղակայումը անսովոր էր։ Նա այդ պաթոլոգիական պրոցեսի առաջացման մեխանիզմը բացատրեց այսպես կոչված, <<հետադարձ դաշտանի>> երևույթով, երբ էնդոմետրիումի բջիջներ պարունակող արյան մի մասը արգանդափողերով հետ է բարձրանում, լցվում որովայնի խոռոչ, այնուհետև ինչ֊ինչ պատճառներով բջիջները ամրանում են, շարունակում գոյատևել։
Այս տեսությունը ներկայումս էլ համարվում է այս խորհրդավոր հիվանդության առաջացման հիմնական տեսություններից մեկը։ Էնդոմետրիոզը դիսհորմոնալ, իմունկախյալ, գենետիկ նախատրամադրվածությամբ հիվանդություն է, որը բնորոշվում է էնդոմետրիալ հյուսվածքի բարորակ աճով արգանդի խոռոչից դուրս:
Էնդոմետրիոզը կարող է ախտահարել ինչպես սեռական օրգանները` արգանդի մկանային շերտը, ձվարանները, այնպես էլ այլ օրգաններ՝ թոքերը, որովայնամիզը, պլևրան, ստոծանին և այլն։
Հիվանդանում են առավելապես քաղաքաբնակ և աշխատող կանայք, ինչի համար էլ էնդոմետրոզը անվանում էին <<պաշտոնամոլ կանանց հիվանդություն>> ։
Չնայած մինչ այժմ հիվանդության առաջացման և զարգացման մեխանիզմները ամբողջովին պարզ չեն, այնուամենայնիվ հիվանդությունը կապում են ուշ հղիության, նյարդային լարվածության, էստրոգենների և պրոգեստերոնի հորմոնալ դիսբալանսի , ցողունային բջիջների միգրացիայի, աճի և ադհեզիայի գործոնների, ցիտոկինների դիսբալանսի հետ։
Դիսբիոզների դերը հատկապես կարևոր է այս հիվանդության զարգացման գործում, քանի որ դրանք ուղեկցվում են բորբոքային ցիտոկինների գերարտադրմամբ, իմուն հսկողության թուլացմամբ, ինչն էլ ժամանակի հետ բերում է խրոնիկ բորբոքման՝ ստեղծելով այնպիսի միջավայր, որը նպաստում է ադհեզիային, անգիոգենեզին, որոնք կարևոր նշանակություն ունեն էնդոմետրիալ բջիջների՝ արգանդից դուրս բարորակ տարասփռման ընթացքում:
Առողջ միկրոֆլորան խիստ կարևոր դերակատարում ունի էնդոմետրիոզի կանխարգելման, բուժման օժանդակման գործում:
Իսկ թե որն է առողջ միկրոֆլորայի երաշխիքը, մենք, իհարկե, գիտե՛նք:
Օգտագործե՛ք Լաբբեկ՝ հզոր հայկական պրոբիոտիկ։
Նկարում՝ Կարլ ֆոն Ռոկիտանսկին է։