Նորածնային դեղնուկներ

✅Նորածնային դեղնուկները (նեոնատալ դեղնուկները) այդ տարիքային շրջանի ամենատարածված ֆիզիոլոգիական կամ ավելի հազվադեպ՝ ախտաբանական վիճակներ են՝ պայմանավորված նորածնի արյան մեջ ազատ բիլիռուբինի քանակի շատացմամբ: Այս դեղնուկները սովորաբար անցնում են երկուսից չորս շաբաթվա ընթացքում։

✅Անմիջապես ծնվելուց հետո նորածնի օրգանիզմում տեղի է ունենում «ավելորդ» հեմոգլոբինի քայքայում։

📌Քանի որ պտղի շնչառությունն իրականացվում է ընկերքի միջոցով, մոր թոքերի հաշվին, միջնորդավորված , պտղին անհրաժեշտ է թթվածնի հանդեպ ավելի «զգայուն» և ավելի շատ հեմոգլոբին։

📌Ծնվելուց և ինքնուրույն շնչելուց հետո այդ անհրաժեշտությունը վերանում է, և հեմոգլոբինի մի մասը քայքայվում է։

📌Սակայն երեխայի զարգացման այս փուլում լյարդը դեռ ամբողջովին հարմարված չէ այդ քանակությամբ հեմոգլոբինի քայքայման արգասիքների փոխանակությանը, ինչպես նաև աղիներում դեռ ձևավորված չէ միկրոֆլորան, հենց այդ պատճառներով էլ պայմանավորված է բիլիռուբինի քանակի բարձրացումը նորածինների արյան մեջ։

✅Բիլիռուբինը դեղնանարնջագույն լեղապիգմենտ է, որն առաջանում է լյարդի ցանցաէնդոթելային համակարգում` հեմոգլոբինի քայքայման ու դրանից հեմի անջատման ժամանակ։

📌Այդպես գոյանում է ազատ կամ ջրում անլուծելի, ճարպալույծ բիլիռուբինը:

📌Հեպատոցիտները այն խլում են արյունից, միացնում գլյուկուրոնաթթվի հետ, առաջացնում կապված, ուղղակի, ջրալույծ բիլիռուբին և այն արտազատում լեղի, որի հետ այս բիլիռուբինն անցնում է աղիներ. այստեղ դրա մի մասը աղիքային միկրոֆլորայի ազդեցությամբ վերածվում է ստերկոբիլինոգենի/ստերկոբիլինի և հեռանում կղանքի հետ, մյուս մասը գլյուկուրոնիդազայի ազդեցությամբ դեկոնյուգացվում է՝ վերափոխվելով ազատ բիլիռուբինի և պորտալ համակարգով կրկին վերադառնում լյարդ։ Սա կոչվում է բիլիռուբինի էնտերոհեպատիկ շրջանառություն։

✅Նորմայում բիլիռուբինը գտնվում է կապված ձևով լեղու մեջ և աննշան քանակով` արյան պլազմայում:

📌Անուղղակի բիլիռուբինը մեծ քանակներով թունավոր է: Լինելով ճարպալույծ՝ հեշտությամբ անցնում է հեմատոէնցեֆալիկ պատնեշը և բացասաբար անդրադառնում նյարդային համակարգի վրա՝ առաջացնելով նյարդաբանական խանգարումներ (կերնիկտերուս):

🔴Նորածնային հիպերբիլիռուբինեմիայի բուժման մեջ կարևոր դեր ունեն պրոբիոտիկները, որոնք ընկճում են բետա գլյուկուրոնիդազայի ակտիվությունը՝ նվազեցնելով կապված բիլիռուբինի անցումը ազատի, ինչպես նաև նպաստում են բիլիռուբինը՝ ստերկոբիլինոգենի վերածվելուն։

🔵Պրոբիոտիկների կիրառումը կարող է նպաստել երեխայի ավելի արագ ապաքինմանը նորածնային դեղնուկների ժամանակ։

🟠Իսկ թե ինչ պրոբիոտիկ տալ մեր նորածիններին, մենք արդեն գիտենք։ ԼԱԲԲԵԿ ՔԻԴՍ՝ ամենափոքրիկների համար։

Leave a Reply

Your email address will not be published.