ԴժԳՈՒՅՆ ԴԺԲԱԽՏԸ…

1923 թ. բժշկության և ֆիզիոլոգիայի բնագավառում նոբելյան մրցանակ է ստացել Յուլիուս Վագներ֊Յաուրեգը, ով հայտնաբերել է սիֆիլիսի բուժման յուրահատուկ սխեմա։
Ըստ նրա մեթոդի սիֆիլիսով հիվանդին վարակում էին մալարիայով՝ ներարկելով հիվանդ մարդու արյուն։
Մալարիան, առաջացնելով բարձր տենդ, սպանում էր սիֆիլիսի հարուցչին` դժգույն տրեպոնեմային։
Հետագայում հիվանդին բուժում էին մալարիայի դեմ։ Այդ ժամանակ մալարիայի դեմ դեղորայք արդեն հայտնաբերված էր, իսկ սիֆիլիսի դեմ` դեռ ոչ։
Ներկայումս սիֆիլիսի բուժումը շատ արդյունավետ իրականացվում է հակաբիոտիկների կիրառմամբ, իսկ դրանց մի շարք կողմնակի ազդեցություններ կարելի է կարգավորել պրոբիոտիկների միջոցով։
Իսկ թե ինչ պրոբիոտիկ օգտագործել, մենք շատ լավ գիտենք։
Լաբբեկ, ընտրենք հայկականը։
Նկարում` Յուլիուս Վագներ֊Յաուրեգի վերահսկողությամբ՝ (աջ կողմից, սև կոստյումով) սիֆիլիսով հիվանդին վարակում են մալարիայով։
Հ.Գ. Տրեպոնեման դժգույն և դժբախտ մանրէ է: