Մորփեոսի գրկում…
1998 թվականին գիտնականների երկու անկախ խմբեր հիպոթալամուսի լատերալ և պերիֆորնիկալ հատվածներն ուսումնասիրելիս՝ հայտնաբերել են նոր նեյրոհորմոն, որը պատասխանատու է ախորժակի և արթուն վիճակի համար:
Այդ հորմոնը՝ հետազոտող գիտնականների մի խումբն անվանեց Օռեքսին (Orexin-հունարեն՝ ախորժակ բառից), մյուսը՝ Հիպոկրետին (Hypocretin – հիպոթալամուս և սեկրետին բառերից):
Պարզվեց, որ այս հորմոնը սինթեզվում է միայն հատուկ բջիջների կողմից, որոնց քանակը գլխուղեղում խիստ սահմանափակ է, ընդամենը՝ մի քանի տասնյակ հազար քանակությամբ:
Իմունային համակարգի որոշ գենետիկական դեֆեկտների դեպքում այս բջիջների դեմ կարող են սկսվել աուտոիմուն գրոհներ, արդյունքում՝ դրանք վերանում են, գլխուղեղում՝ կրիտիկական ցածրանում օռեքսինի քանակությունը:
Խանգարվում է քնի ռիթմը, ի հայտ գալիս՝ քնկոտություն, ցերեկը՝ անկառավարելի քնի նոպաներ, հույզերի դեպքում մկանային տոնուսի կտրուկ թուլացում՝ կատապլեքսիա:
Այս հիվանդությունը հայտնի է նարկոլեպսիա 1-ին տիպ անվանմամբ:
Հետագայում հայտնաբերվեցին այս հորմոնի 2 իզոձևերը՝ Օռեքսին Ա-ն և Օռեքսին Բ-ն, դրանց նախահորմոնը պրեպրոօռեքսինը, որի գենը գտնվում է 17-րդ քրոմոսոմում, ինչպես նաև ռեցեպտորները՝ OX1, OX2:
Պարզվել է նաև, որ օռեքսինները ակտիվացնում են գորշ ճարպային հյուսվածքում ճարպերի կատաբոլիզմը, ուստի նարկոլեպսիան հաճախ ուղեկցվում է ճարպակալմամբ:
Օռեքսինի բարձր քանակությունը նաև ստեղծում է երջանկության զգացողություն:
Օռեքսինի համակարգը սերտորեն ինտեգրված է քնի, ցիրկադային ռիթմի, ճարպերի փոխանակության, ախորժակի կարգավորման մյուս համակարգերի հետ՝ լեպտին, գհռելին, դոպամին, նորէպինեֆրին, հիստամին, ացետիլխոլին, ադիպոնեկտին և այլն:
Ներկայումս կան քունը կարգավորող նոր սերնդի դեղեր, որոնց ազդեցության մեխանիզմը օռեքսինի ռեցեպտորների արգելակումն է՝ Suvorexant (Belsomra), Lemborexant (Dayvigo), Daridorexant (Quviviq):
Կատարվում են հետազոտություններ՝ կոկաինային կախվածության, դեպրեսիայի բուժման նպատակով Օռեքսինի ագոնիստների կիրառման ուղղությամբ:
Մի շարք բնական գործոններ, օրինակ՝ բնական լույսը, ֆիզիկական վարժությունները, ինչպես նաև կաթնաթթուն, կարող են ակտիվացնել Օռեքսինային համակարգը:
Կաթնաթթվի կարևոր աղբյուր է աղիների միկրոֆլորան՝ կաթնաթթվային բակտերիաները, ուստի պրոբիոտիկների կիրառումը նաև այս համակարգի ընդգրկվածությամբ՝ կարող է կարգավորել քնի ռեժիմը, ախորժակը, ճարպային և ածխաջրային փոխանակությունը, մարմնի զանգվածը, երջանկության զգացողությունը:
Իսկ թե ինչ պրոբիոտիկ ընտրել, մենք հրաշալի գիտենք։
Լաբբեկ՝ միայն հայկականը։
Նկարի հեղինակ՝ Alla Mingalyova https://www.facebook.com/allaminhalova