Փոքրիկ կովիկները…

✅Աղիքային միկրոֆլորայի մասին բավականին գիտական հետազոտություններ կան, որոնք ապացուցում են վերջինիս կարևորությունը և անփոխարինելիությունը։

✔️Կենդանիների մոտ աղիքային էնդոսիմբիոնտները նույնպես ահռելի նշանակություն ունեն:

🐜Նկարում պատկերված է արևելյան ստորգետնյա տերմիտը (Reticulitermes flavipes), որը չնայած արտաքին տեսքով շատ նման է մրջյուններին, սակայն կենսաբանորեն ավելի մոտ է խավարասերներին:

✖️Տերմիտները, չնայած բնության՝ նյութերի շրջանառության մեջ, ունեն դրական նշանակություն, սակայն մարդու համար համարվում են վնասատուներ:

🪵Դրանք սնվում են փայտով և շատ մեծ վնաս են տալիս շինություններին՝ ներսից աննկատ ուտելով փայտե կոնստրուկցիաները:

‼️Սակայն տերմիտները չէին կարող մարսել բնափայտը, եթե դրանց աղիներում չլիներ բնորոշ միկրոէկոհամակարգ:

✔️Տերմիտների ետնաղու մեջ առկա է հսկայական քանակի միկրոօրգանիզմներից բաղկացած, փոխկապակցված համակարգ, որտեղ առկա են միաբջիջ նախակենդանիներ, բակտերիաներ, սնկեր:

🔘Այս «բնակիչ» էնդոսիմբիոնտները կազմում են տերմիտի մարմնի զանգվածի 1/3-ից ավելին:

♦️Կենտրոնական դեր ունեն մեկ տասնյակից ավել տեսակների պատկանող մտրակավոր նախակենդանիները, որոնք էլ անմիջապես իրականացնում են ցելյուլոզի հիդրոլիզը:

🔺Այս նախակենդանիները, իրենց հերթին ունեն իրենց սեփական միկրոֆլորան՝ բաղկացած բակտերիաների և սնկերի մի քանի տասնյակից ավել տեսակներից, որոնցից ամենատարածվածը տրեպոնեմաներն են:

🔻Դրանք բնակվում են նախակենդանիների մակերեսին, այսինքն, էկտոսիմբիոնտներ են և նպաստում են շաքարների հետագա մետաբոլիզմին, ազոտի ֆիքսմանը, մեթանոգենեզին և այլն:

✔️Ի դեպ, խոշոր եղջերավոր կենդանիները նույնպես ինքնուրույն չեն մարսում ցելյուլոզը՝ ապավինելով ruminococcus տեսակի բակտերիաների օգնությանը և մարսողության ընթացքում ևս արտազատում են մեթան:

🐂Դրա համար էլ տերմիտներին երբեմն անվանում են փոքրիկ կովեր:

‼️Տերմիտների աղիքային էկոհամակարգի նշանակությունը հետազոտելու նպատակով կատարվել են փորձեր:

❗️Պարզվել է, որ մետրոնիդազոլի լուծույթն ընդունակ է վերացնել տերմիտների աղիների մտրակավոր նախակենդանիների ողջ պոպուլյացիան, ինչի պատճառով դրա ազդեցությանը ենթարկված բոլոր տերմիտները 5 օրյա ժամկետում ոչնչացել են սովից:

❗️Գենտամիցինի կամ ռիֆամպիցինի լուծույթները էականորեն կրճատել են աղիքային բակտերիաների քանակը և տեսակային բազմազանությունը, ինչի արդյունքում՝ մի քանի տասնյակ տեսակի և հարյուրավոր միլիոն քանակի բակտերիաների փոխարեն մնացել են 2-3 տեսակի պատկանող՝ մի քանի հազարի հասնող քանակություն:

✔️Այս միանվագ ազդեցության հետևանքով տերմիտների կյանքի միջին տևողությունը կրկնակի նվազել է, իսկ այս ծնողներից ստացված սերնդում վաղ մահացությունը 1.7 անգամ բարձր է եղել հսկիչ խմբի համեմատ:

❗️Առողջ տերմիտների խմբի հետ անմիջական շփման առկայության դեպքում մոտ 1 ամսվա ընթացում էկոհամակարգը և տերմիտների առողջությունը վերականգնվում է:

✅Ի տարբերություն տերմիտների՝ մարդիկ կարող են շատ արագ վերականգնել իրենց միկրոֆլորան և առողջությունը՝ կիրառելով պրոբիոտիկներ:

🔴Իսկ թե ինչ պրոբիոտիկ ընտրել, մենք տերմիտներից լավ գիտենք:

🔵Լաբբեկ՝ ընտրենք հայկականը:

Leave a Reply

Your email address will not be published.