Ճանապարհ դեպի փակուղի…
Ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում 2022 թվականի Նոբելյան մրցանակը շնորհվել է Սվանտե Պյաբոյին՝ մարդու անհետացած տեսակների գենոմների և մարդկային էվոլյուցիայի վերաբերյալ իր հայտնագործությունների համար։
1990 թվականին Պյաբոն Մյունխենի համալսարանում, որպես նորանշանակ պրոֆեսոր, սկսեց իր աշխատանքը վաղնջական ԴՆԹ-ների հետ: Նա որոշեց վերլուծել նեանդերթալցու միտոքոնդրիումներից անջատած ԴՆԹ֊ն։
Հայտնի է որ միտոքոնդրիումները, լինելով բջջի անբաժան օրգանոիդ, ունեն իրենց սեփական գենետիկ նյութը, որը կառուցվածքով նման է բակտերիաների ԴՆԹ-ին: Ավելին, դրանց բազմացումը բջջում իրականացվում է բակտերիաների նման` պարզ կիսման միջոցով։
Սա վկայում է այն մասին, որ էվոլյուցիայի ընթացքում միտոքոնդրիումները հավանաբար եղել են ինքնուրույն բակտերիաներ, սակայն հետագայում կլանվել են բջիջների կողմից և դարձել դրանց անբաժան մասը՝ բջիջներին շնորհելով էներգետիկ մետաբոլիզմի նոր, ավելի արդյունավետ համակարգ՝ աէրոբ շնչառությունը:
Միտոքոնդրիալ ԴՆԹ-ն չափսերով շատ ավելի փոքր է կորիզային ԴՆԹ-ից, սակայն բջջում առկա է ավելի շատ կրկնօրինակներով:
Վերջապես, իր կողմից կատարելագործված մեթոդներով, Պյաբոյին հաջողվեց 40,000 տարվա վաղեմության նեանդերթալցու ոսկրից անջատել միտոքոնդրիալ ԴՆԹ-ի մի հատված և առաջին անգամ հասանելի դարձնել մեր անհետացած ազգականի պատմությունը:
Ժամանակակից մարդկանց և շիմպանզեների համեմատություններից պարզվեց, որ նեանդերթալցիները գենետիկորեն եղել են շատ տարբեր, ինչը բազմաթիվ հետևությունների առիթ տվեց և փոխեց որոշ պատկերացումներ մեր նախնի ցեղատեսակների մասին։
Բանական մարդու և նեանդերթալցու հավանական ընդհանուր նախնին գոյություն է ունեցել մոտ 800000 տարի առաջ:
Նեանդերթալցիները լինելով բոլորովին այլ տեսակ՝ որոշ ժամանակ գոյություն են ունեցել բանական մարդու հետ զուգահեռ, ընդ որում՝ նաև ազատ խաչասերվել:
Ժամանակակից մարդու գենոմում հայտնաբերվել են մինչև 4 տոկոսի հասնող նեանդերթալցու գեներ։
Օրինակ, հայտնաբերվել է, որ նեանդերթալյան տիպի 3-րդ քրոմոսոմ ունեցող մարդկանց մոտ Քովիդ-19 վարակը շատ ավելի ծանր է ընթանում:
Նեանդերթալցին, լինելով էվոլյուցիոն առումով ավելի քիչ հարմարված, բնական ընտրության ընթացքում վերանում է: Այն համարվում է մարդու էվոլյուցիայի փակուղային ճյուղ:
Չմոռանանալով, որ էվոլյուցիոն պատմության ողջ ընթացքում, մարդը, լինելով միկրոօրգանիզմների հետ ուղղակի փոխազդեցության մեջ, երբեմն փոխանակվել է սեփական գենետիկ նյութով՝ ձեռք բերելով որոշակի հատկություններ, ստեղծել և ամրապնդել այնպիսի փոխօգնության ձևեր, որոնք երկուսի գոյատևման համար կենսական նշանակություն են ունեցել, այսօր բժշկությունը պատկերացնել առանց պրոբիոտիկների կիրառման, անհնար է։
Իսկ թե ինչ պրոբիոտիկ ընտրել, մենք նեանդերթալցուց ավելի լավ գիտենք։
Լաբբեկ` ընտրե’ք հայկական որակյալը։