ՊՐՈԲԻՈՏԻԿ ՄԱՆՐԷՆԵՐԸ ՆՊԱՍՏՈՒՄ ԵՆ ԵՐԿԱԹԻ ՅՈՒՐԱՑՄԱՆԸ։
Երկաթը տարածվածությամբ առաջին միկրոէլեմենտն է մարդու օրգանիզմում։
Երկաթի դերն օրգանիզմում հեմոգլոբինի սինթեզի ապահովումն է։
Բնության մեջ երկաթը գտնվում է եռավալենտ ձևով, որը ջրում անլուծելի է և չի կարող յուրացվել օրգանիզմի կողմից։
Երբ եռավալենտ երկաթը փոխակերպվում է երկվալենտի, այն դառնում է լուծելի և հեշտությամբ յուրացվում է։
Լակտո֊ և բիֆիդոբակտերիաները նպաստում են եռավալենտ երկաթի փոխակերպմանը երկվալենտի, ինչպես նաև` երկաթի ներծծմանը։Ապացուցված է, որ դիսբիոզների ժամանակ առկա է սակավարյունություն՝ նույնիսկ երկաթով հարուստ սննդակարգի պայմաններում։
Լակտո- և բիֆիդոբակտերիաներ պարունակող պրոբիոտիկները օժանդակում են անեմիաների բուժմանն ու կանխարգելմանը։
Իսկ ի՞նչ պրոբիոտիկ ընտրել` մենք արդեն գիտենք։ Իհարկե, հայրենականը՝ ԼԱԲԲԵԿ։
Նկարում՝ հեմոգլոբինի մոլեկուլն է։