Աղիքային դիսբիոզը կրկնվող իդիոպաթիկ նեֆրոտիկ համախտանիշով երեխաների մոտ
Ճապոնացի գիտնականների հետազոտության համաձայն՝ երեխաների մոտ դիսբիոզը կարող է ուղեկցվել իդիոպաթիկ նեֆրոտիկ համախտանիշի հետ։
Թեև իդիոպաթիկ նեֆրոտիկ համախտանիշի (ԻՆՀ) էթիոլոգիան մնում է անհայտ, վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ կարգավորիչ T բջիջների (Tregs) դիսֆունկցիան կարևոր դեր է խաղում ԻՆՀ-ի և կոմորբիդ ալերգիկ վիճակների զարգացման համար: Ենթադրվում է, որ կարագաթու արտադրող աղիքային միկրոբիոտի քանակության նվազումը հանգեցնում է պերիֆերիկ Tregs բջիջների թերի ինդուկցիայի և տարբերակման, ինչը հանգեցնում է ԻՆՀ-ի ռեցիդիվի:
Հետազոտվել են ԻՆՀ-ով տառապող 12 երեխաներ, որոնցից 8-ի մոտ եղել է ռեցիդիվ (R խումբ; միջին տարիք՝ 3.0 տարի) և 4-ը՝ առաջնային, ոչ ռեցիդիվ (NR խումբ; միջին տարիք՝ 4.3 տարի): Որպես վերահսկիչ խումբ ընդգրկվել է 11 առողջ երեխա (HC խումբ; միջին տարիք 5.1 տարեկան): Միկրոբիոտի ստուգումն իրականացվել է 16S ռիբոսոմային ՌՆԹ-ի մետագենոմիկ վերլուծության միջոցով, իսկ կղանքում կարագաթթվի քանակը չափվել է բարձր արդյունավետության հեղուկ քրոմատագրաֆիայի միջոցով: Կատարվել է նաև ծայրամասային արյան Tregs և CD4-դրական (CD4+) բջիջների հոսք-ցիտոմետրիկ անալիզ:
Տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ կարագաթթու արտադրող բակտերիաների մասնաբաժինը R-խմբում զգալիորեն ցածր է (միջինը՝ 6,36%), քան HC խմբում (միջինը՝ 18,84%, p = 0,0013), բայց ոչ մի տարբերություն չի արձանագրվել NR-խմբում (միջինը՝ 16,71%)՝ HC խմբի հետ համեմատ (p = 0.29): Կղանքի օրգանական թթուների վերլուծության արդյունքները ցույց են տվել կարագաթթվի քանակի նվազում՝ համեմատած վերահսկիչ խմբի հետ (միջին տվյալներ՝ 0.48 ընդդեմ 0.99 մգ/գ, p = 0.042). Շրջանառող Tregs-բջիջների քանակը, որպես CD4+ բջիջների համամասնություն, R և NR խմբերում եղել է նվազ 75%-ով: https://pubmed.ncbi.nlm.nih.gov/29533950/