ԼՈԲՈՏՈՄԻԱ

✅1949թ. բժշկության և ֆիզիոլոգիայի բնագավառում նոբելյան մրցանակակիր դարձավ պորտուգալացի նյարդաբան Անտուան էգաս Մոնիզը, ով նյարդահոգեկան հիվանդությունների բուժման համար առաջարկեց սենսացիոն մեթոդ՝ լոբոտոմիա կամ լեյկոտոմիա:

✔️Լոբոտոմիան ուղեղի ճակատային բլթերի առաջային մասի հեռացումն է՝ նախաճակատային կեղևի կապը թալամուսի հետ բացառելու նպատակով։

✅Ուղեղի բլթերից՝ զույգ ճակատայինները պատասխանատու են ավելի բարդ, ճանաչողական գործառույթների համար և ենթադրվում էր, որ հոգեկան հիվանդությունների առաջացման հիմքում ընկած է հենց ճակատային բլթերի չափից ավելի գրգռականությունը, որը վերացնելով էլ Մոնիզը փորձում էր հասնել բաղձալի արդյունքի, այն է` շիզոֆրենիայի, էպիլեպսիայի, դեպրեսիաների բուժումը:

🔹Լոբոտոմիայի ենթարկվածների 60 տոկոսը կանայք էին, որոնց մեջ էր նաև Ջոն Քենեդու քույրը՝ Ռոզմարի Քենեդին։

✔️Լոբոտոմիան չափազանց մեծ ռիսկ էր, և այնուամենայնիվ, մարդիկ վիրահատվում էին, արդյունքում՝ հիվանդների մի մասը մահանում էր վիրահատության ընթացքում կամ ինքնասպան էր լինում վիրահատությունից որոշ ժամանակ անց, իսկ հիմնական մասը վերածվում էր բութ ու տխուր զանգվածի՝ շփոթված, անգործունյա, սահմանափակ մտավոր ունակություններով և զգացողություններով, ինչպես ասում էին ԽՍՀՄ-ում՝ լոբոտոմիան վերածում էր խելագարին հիմարի:

🔵Նյարդային համակարգի զարգացման և կարգավորման մեջ զգալի դերակատարում ունի նաև աղիքային միկրոֆլորան՝ ըստ gut brain axis կոնցեպտի, որի մասին հայտնի է արդեն մեկ տասնամյակ, բավական է ասել, որ երջանկության հորմոն համարվող սերոտոնինը հիմնականում արտադրվում է աղիքային միկրոֆլորայի կողմից:

✔️Նյարդահոգեկան խանգարումների, մասնավորապես շիզոֆրենիայի և դեպրեսիաների ժամանակ սերոտոնինի քանակը շատ ցածր է նորմայից, ուստի այս հիվանդությունների բուժման և կանխարգելման միջոցների թվում են նաև մեր բարեկամ պրոբիոտիկները, իսկ թե որը դրանցից, դուք անշուշտ գիտեք:

✅Լաբբեկ՝ լավագույն հայրենականը, հարցրեք մոտակա դեղատանը:

Նկարում՝ Անտուան Էգաս Մոնիզն է։

Leave a Reply

Your email address will not be published.