👀Սոպրանոների ընտանիքը

Հերպեսվիրուսների ընտանիքի անդամները մաֆիայի նման տարածված են հասարակության մեջ՝ իրենց ուրույն ազդեցությունը թողնելով գրեթե բոլորի մոտ:

✔️Դժվար է գտնել չափահաս մեկին, ով կյանքի ընթացքում երբեք չի հասցրել շփվել այս ընտանիքի անդամներից որևէ մեկի հետ:

✅Հերպեսվիրուսների ընտանիքը ունի 3 ենթախումբ՝ ալֆա, բետա, գամմա, ինչպես դասական ընտանեկան կլաններում է` պապերը, որդիները և թոռները:

👨‍🦳Ալֆա ենթատիպը կամ կլանի ղեկավարը վարակված բջիջները սպանում է շատ արագ։ Նրա թիրախը էպիթելային բջիջներն են, որոնց նկատմամբ իրենց ողջ ագրեսիան դրսևորելուց հետո, դասական քիլերի նման, անցնում են ընդհատակ, թաքնվում են զգայական նեյրոններում՝ ժամանակ առ ժամանակ դրսևորելով հանցագործ ակտիվություն։

Ալֆա ենթատիպին են պատկանում հերպեսվիրուս 1-ը, 2-ը և ջրծաղիկի-գոտևորող որքինի վիրուսը (3-րդ տիպ)։

🧔🏻Բետա ենթատիպը կամ որդիների սերունդը հարուցում է ավելի քիչ արտահայտված և ավելի երկարատև ցիտոլիտիկ փոփոխություններ։ Սրանք ախտահարում են մոնոցիտները, T- բջիջները, որոնք էլ միաժամանակ հանդիսանում են նրանց թաքստոցը։ Այս ենթատիպին են պատկանում ցիտոմեգալովիրուսը (5-րդ տիպ) 6A, 6B զույգը և 7-րդ տիպի հերպեսվիրուսը։ Առաջացնում են ավելի ծածկըթաց, ոչ յուրահատուկ փոփոխություններ՝ աշխատելով քողարկել իրենց ազդեցությունը ալերգիկ ռեակցիաների և այլ ոչ յուրահատուկ ախտանիշների տակ։

👨‍🦲Գամմա ենթատիպը կամ թոռները ամենավտանգավորն են։ Թաքնվելով լիմֆոիդ հյուսվածքում՝ նրանք չեն սպանում, այլ ստիպում են բազմանալ իենց թիրախներին՝ առաջացնելով ուռուցքային փոփոխություններ, լիմֆոպրոլիֆերատիվ հիվանդություններ։

Այս ենթախմբին են պատկանում 8-րդ տիպի հերպեսվիրուսը և Էբշտեյն-Բարի վիրուսը (4-րդ տիպ):

❎Այս ընտանիքի որևէ անդամի հետ շփումը հիմնականում ավարտվում է նրանով, որ սպիպված ենք լինում հանդուրժել նրանց ներկայությունը, քմահաճույքները, «հանցանքները»` ողջ կյանքի ընթացքում։

👮‍♂️Նրանց զսպել կարողանում է միայն հզոր ոստիկանական համակարգը` մեր իմունիտետը։

🔴Իմունային համակարգի կարևոր բաղադրիչ և ակտիվությունը բարձրացնող, ամրապնդող գործոն է առողջ միկրոֆլորան։

🔵Իսկ ինչպես ունենալ առողջ միկրոֆլորա, մենք իհարկե, գիտենք։

🟠Լաբբեկ, ընտրենք հայկականը։

Leave a Reply

Your email address will not be published.