Փոքրիկ կովիկները…
Աղիքային միկրոֆլորայի մասին բավականին գիտական հետազոտություններ կան, որոնք ապացուցում են վերջինիս կարևորությունը և անփոխարինելիությունը։
Կենդանիների մոտ աղիքային էնդոսիմբիոնտները նույնպես ահռելի նշանակություն ունեն:
Նկարում պատկերված է արևելյան ստորգետնյա տերմիտը (Reticulitermes flavipes), որը չնայած արտաքին տեսքով շատ նման է մրջյուններին, սակայն կենսաբանորեն ավելի մոտ է խավարասերներին:
Տերմիտները, չնայած բնության՝ նյութերի շրջանառության մեջ, ունեն դրական նշանակություն, սակայն մարդու համար համարվում են վնասատուներ:
Դրանք սնվում են փայտով և շատ մեծ վնաս են տալիս շինություններին՝ ներսից աննկատ ուտելով փայտե կոնստրուկցիաները:
Սակայն տերմիտները չէին կարող մարսել բնափայտը, եթե դրանց աղիներում չլիներ բնորոշ միկրոէկոհամակարգ:
Տերմիտների ետնաղու մեջ առկա է հսկայական քանակի միկրոօրգանիզմներից բաղկացած, փոխկապակցված համակարգ, որտեղ առկա են միաբջիջ նախակենդանիներ, բակտերիաներ, սնկեր:
Այս «բնակիչ» էնդոսիմբիոնտները կազմում են տերմիտի մարմնի զանգվածի 1/3-ից ավելին:
Կենտրոնական դեր ունեն մեկ տասնյակից ավել տեսակների պատկանող մտրակավոր նախակենդանիները, որոնք էլ անմիջապես իրականացնում են ցելյուլոզի հիդրոլիզը:
Այս նախակենդանիները, իրենց հերթին ունեն իրենց սեփական միկրոֆլորան՝ բաղկացած բակտերիաների և սնկերի մի քանի տասնյակից ավել տեսակներից, որոնցից ամենատարածվածը տրեպոնեմաներն են:
Դրանք բնակվում են նախակենդանիների մակերեսին, այսինքն, էկտոսիմբիոնտներ են և նպաստում են շաքարների հետագա մետաբոլիզմին, ազոտի ֆիքսմանը, մեթանոգենեզին և այլն:
Ի դեպ, խոշոր եղջերավոր կենդանիները նույնպես ինքնուրույն չեն մարսում ցելյուլոզը՝ ապավինելով ruminococcus տեսակի բակտերիաների օգնությանը և մարսողության ընթացքում ևս արտազատում են մեթան:
Դրա համար էլ տերմիտներին երբեմն անվանում են փոքրիկ կովեր:
Տերմիտների աղիքային էկոհամակարգի նշանակությունը հետազոտելու նպատակով կատարվել են փորձեր:
Պարզվել է, որ մետրոնիդազոլի լուծույթն ընդունակ է վերացնել տերմիտների աղիների մտրակավոր նախակենդանիների ողջ պոպուլյացիան, ինչի պատճառով դրա ազդեցությանը ենթարկված բոլոր տերմիտները 5 օրյա ժամկետում ոչնչացել են սովից:
Գենտամիցինի կամ ռիֆամպիցինի լուծույթները էականորեն կրճատել են աղիքային բակտերիաների քանակը և տեսակային բազմազանությունը, ինչի արդյունքում՝ մի քանի տասնյակ տեսակի և հարյուրավոր միլիոն քանակի բակտերիաների փոխարեն մնացել են 2-3 տեսակի պատկանող՝ մի քանի հազարի հասնող քանակություն:
Այս միանվագ ազդեցության հետևանքով տերմիտների կյանքի միջին տևողությունը կրկնակի նվազել է, իսկ այս ծնողներից ստացված սերնդում վաղ մահացությունը 1.7 անգամ բարձր է եղել հսկիչ խմբի համեմատ:
Առողջ տերմիտների խմբի հետ անմիջական շփման առկայության դեպքում մոտ 1 ամսվա ընթացում էկոհամակարգը և տերմիտների առողջությունը վերականգնվում է:
Ի տարբերություն տերմիտների՝ մարդիկ կարող են շատ արագ վերականգնել իրենց միկրոֆլորան և առողջությունը՝ կիրառելով պրոբիոտիկներ:
Իսկ թե ինչ պրոբիոտիկ ընտրել, մենք տերմիտներից լավ գիտենք:
Լաբբեկ՝ ընտրենք հայկականը: