Ճանապարհ դեպի փակուղի…

🏆 Ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում 2022 թվականի Նոբելյան մրցանակը շնորհվել է Սվանտե Պյաբոյին՝ մարդու անհետացած տեսակների գենոմների և մարդկային էվոլյուցիայի վերաբերյալ իր հայտնագործությունների համար։

🧬 1990 թվականին Պյաբոն Մյունխենի համալսարանում, որպես նորանշանակ պրոֆեսոր, սկսեց իր աշխատանքը վաղնջական ԴՆԹ-ների հետ: Նա որոշեց վերլուծել նեանդերթալցու միտոքոնդրիումներից անջատած ԴՆԹ֊ն։

‼️Հայտնի է որ միտոքոնդրիումները, լինելով բջջի անբաժան օրգանոիդ, ունեն իրենց սեփական գենետիկ նյութը, որը կառուցվածքով նման է բակտերիաների ԴՆԹ-ին: Ավելին, դրանց բազմացումը բջջում իրականացվում է բակտերիաների նման` պարզ կիսման միջոցով։

✔️Սա վկայում է այն մասին, որ էվոլյուցիայի ընթացքում միտոքոնդրիումները հավանաբար եղել են ինքնուրույն բակտերիաներ, սակայն հետագայում կլանվել են բջիջների կողմից և դարձել դրանց անբաժան մասը՝ բջիջներին շնորհելով էներգետիկ մետաբոլիզմի նոր, ավելի արդյունավետ համակարգ՝ աէրոբ շնչառությունը:

🔺Միտոքոնդրիալ ԴՆԹ-ն չափսերով շատ ավելի փոքր է կորիզային ԴՆԹ-ից, սակայն բջջում առկա է ավելի շատ կրկնօրինակներով:

🔻Վերջապես, իր կողմից կատարելագործված մեթոդներով, Պյաբոյին հաջողվեց 40,000 տարվա վաղեմության նեանդերթալցու ոսկրից անջատել միտոքոնդրիալ ԴՆԹ-ի մի հատված և առաջին անգամ հասանելի դարձնել մեր անհետացած ազգականի պատմությունը:

🦍Ժամանակակից մարդկանց և շիմպանզեների համեմատություններից պարզվեց, որ նեանդերթալցիները գենետիկորեն եղել են շատ տարբեր, ինչը բազմաթիվ հետևությունների առիթ տվեց և փոխեց որոշ պատկերացումներ մեր նախնի ցեղատեսակների մասին։

⭕️Բանական մարդու և նեանդերթալցու հավանական ընդհանուր նախնին գոյություն է ունեցել մոտ 800000 տարի առաջ:

👤Նեանդերթալցիները լինելով բոլորովին այլ տեսակ՝ որոշ ժամանակ գոյություն են ունեցել բանական մարդու հետ զուգահեռ, ընդ որում՝ նաև ազատ խաչասերվել:

Ժամանակակից մարդու գենոմում հայտնաբերվել են մինչև 4 տոկոսի հասնող նեանդերթալցու գեներ։

📌Օրինակ, հայտնաբերվել է, որ նեանդերթալյան տիպի 3-րդ քրոմոսոմ ունեցող մարդկանց մոտ Քովիդ-19 վարակը շատ ավելի ծանր է ընթանում:

✖️Նեանդերթալցին, լինելով էվոլյուցիոն առումով ավելի քիչ հարմարված, բնական ընտրության ընթացքում վերանում է: Այն համարվում է մարդու էվոլյուցիայի փակուղային ճյուղ:

🦠Չմոռանանալով, որ էվոլյուցիոն պատմության ողջ ընթացքում, մարդը, լինելով միկրոօրգանիզմների հետ ուղղակի փոխազդեցության մեջ, երբեմն փոխանակվել է սեփական գենետիկ նյութով՝ ձեռք բերելով որոշակի հատկություններ, ստեղծել և ամրապնդել այնպիսի փոխօգնության ձևեր, որոնք երկուսի գոյատևման համար կենսական նշանակություն են ունեցել, այսօր բժշկությունը պատկերացնել առանց պրոբիոտիկների կիրառման, անհնար է։

🔴Իսկ թե ինչ պրոբիոտիկ ընտրել, մենք նեանդերթալցուց ավելի լավ գիտենք։

🔵Լաբբեկ` ընտրե’ք հայկական որակյալը։

Leave a Reply

Your email address will not be published.