Մահացու համբույրը

‼️Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունները (ՍՃՓՀ) լայնորեն տարածված են մարդկանց շրջանում, սակայն կենդանիների պոպուլյացիաներում դրանց առկայությունը և տարածվածությունը բավարար ուսումնասիրված չէ։

❗️Ներկայումս տարբեր կենդանիների, այդ թվում թռչունների, միջատների, կաթնասունների մոտ նկարագրված են մոտ 200 տեսակի հիվանդություն, որոնց տարածումը իրականացվում է սեռական ճանապարհով:

✔️Ամենատարածված ու հայտնի հիվանդությունը բրյուցելյոզն է, որը կենդանիների մոտ տարածվում է հիմնականում սեռական ճանապարհով:

🔺Հայտնի են նաև, օրինակ՝ ատլայնտյան դելֆինների (Tursiops truncates) մոտ սեռական գորտնուկները, բաբուն կապիկների (Papio papio) սեռական հերպեսը (HVP2), ճագարների սիֆիլիսը (Treponema cuniculi) և այլն:

🔻Կասկածներ կան, որ դարեր առաջ գոնոռեան և սիֆիլիսը մարդուն են փոխանցվել կենդանիներից, իսկ ՄԻԱՎ-ը շիմպանզեների մոտ հանդիպող SIVcpz վիրուսի (Simian Immunodeficiency Virus from chimps) ձևափոխված տարբերակն է:

🐞Սակայն այն, ինչ հայտնաբերվել է արտաքուստ անմեղ թվացող և գրավիչ տեսք ունեցող գունագեղ բզեզների՝ զատիկների մոտ (Adalia bipunctata), խենթացրել է գիտնականներին:

🐞Պարզվել է, որ այս զատիկները շատ «անառակ» միջատներ են, և զուգավորման շրջանում զատիկի էգը գուգավորվում է 2 օրը մեկ, ընդ որում՝ ամեն անգամ տարբեր արուների հետ:

❌Նման «ցածր սոցիալական պատասխանատվությամբ» վարքի պատճառով խիտ պոպուլյացիաներում շատ արագ տարածվում է սեռական ճանապարհով փոխանցվող տիզը, որը էգի օրգանիզմում խժռում է նրա ձվարանները՝ առաջացնելով անպտղություն:

❤️Սեռավարակների բուժման համար լայնորեն կիրառվում են տարբեր խմբերի հակաբիոտիկներ, որոնց կողմնակի ազդեցություններից խուսափելու, աղիքային և սեռական ուղիների միկրոֆլորան կարգավորելու, իմունային համակարգը խթանելու նպատակով խորհուրդ է տրվում բուժման հետ զուգահեռ ընդունել պրոբիոտիկներ։

💙Իսկ թե ինչ պրոբիոտիկ ընտրել՝ մենք միանշանակ գիտենք:

🧡Լաբբեկ, ընտրե՛նք հայկականը:

Leave a Reply

Your email address will not be published.