Helicobacter pylori

Helicobacter pylori մանրէն բնակվում է ստամոքսում, և կարող է առաջացնել մի շարք հիվանդություններ: Բոլոր վարակված մարդկանց մոտ զարգանում է քրոնիկական ակտիվ գաստրիտ, ոմանց մոտ կարող է առաջանալ նաև խոցային հիվանդություն, ատրոֆիկ գաստրիտ, ստամոքսի ադենոկարցինոմա և MALT (mucosa-associated lymphoid tissue) լիմֆոմա: Առկա են նաև տվյալներ, որ թրոմբոցիտոպենիկ ծիրանացանի, երկաթի անբավարարության, B12 վիտամինի անբավարարության անբացատրելի դեպքերը երբեմն պայմանավորված են հելիկոբակտերի առկայությամբ: Այս ինֆեկցիայի բուժման՝ Էռադիկացիայի ընթացքում կիրառվող դեղորայքը վնասում են աղիքային միկրոֆլորան: Հայտնաբերվել է նաև, որ պրոբիոտիկ մանրէների որոշ տեսակներ ուղղակիորեն ազդեցություն են ունենում հելիկոբակտերի վրա՝ բարելավելով բուժման արդյունքները: Այդպիսի հատկություն ունեն ոչ բոլոր պրոբիոտիկ մանրէները [1]:

Ապացուցված արդյունավետություն դրսևորել են Lactobacillus rhamnosus, Bifidobacterium spp., Bacillus Clausii, Saccharomyces boulardii շտամները [1,2]:

1. P Malfertheiner, F Megraud et al.Management of Helicobacter pylori infection—the Maastricht V/Florence Consensus Report. Gut, BMJ, January 2017 – Volume 66 – 1, pp 6-30

2. Francisco Guarner, Aamir G. Khan et al. Probiotics and prebiotics . World Gastroenterology Organisation Global Guidelines. 2011

Leave a Reply

Your email address will not be published.