Ողնուղեղի վնասվածներով հիվանդների մոտ միզուղիների ինֆեկցիաները
Ողնուղեղի վնասվածներով հիվանդների մոտ ամենահաճախ հանդիպող բարդություններից են միզուղիների ինֆեկցիաները: Դրանց բուժման դժվարությունները պայմանավորված են այս հիվանդների մոտ հակաբիոտիկների նկատմամբ կայուն մանրէների բարձր տարածվածությամբ: Կատարված հետազոտության շրջանակներում ուսումնասիրվել են պրոբիոտիկ մանրէների, այդ թվում՝ Lactobacillus rhamnosus GG + Bifidobacterium BB-12 [LGG-BB12] համակցության արդյունավետությունը՝ միզուղիների ինֆեկցիաների կանխարգելման հարցում: 24 շաբաթ տևողությամբ պրոբիոտիկների կիրառումը էական արդյունավետություն է ցուցաբերել ախտածին մանրէնրի բազմացումը և միզային ինֆեկցիաների զարգացումը կանխելու առումով:
Lee BB, Toh SL, Ryan S et al, Probiotics [LGG-BB12 or RC14-GR1] versus placebo as prophylaxis for urinary tract infection in persons with spinal cord injury [ProSCIUTTU]: a study protocol for a randomised controlled trial.BMC Urol. 2016 Apr 16;16:18. doi: 10.1186/s12894-016-0136-8.