Ճարպակալում ունեցող կանանց մոտ հղիության ընթացքը
Ճարպակալում ունեցող կանանց մոտ հղիության ընթացքը կարող է հաճախ ուղեկցվել բարդություններով: Մոր ճարպակալումը նաև վտանգավոր է երեխայի հետագա կյանքի վրա դրա հնարավոր ազդեցությամբ: Այս առումով կարևոր է նաև հղիության ընթացքում քաշի չափազանց հավելումը զսպելը:
Նոր Զելանդիայում 2016թ. իրականացված ռանդոմիզացված հետազոտության ընթացքում (HUMBA) բացահայտվել է, որ սննդակարգի կարգավորումը՝ պրոբիոտիկ բակտերիաների կիրառման զուգակցման հետ միասին, նպաստում է քաշի հավելումը սահմանափակելուն և նորածինների մոտ օպտիմալ քաշի ձևավորմանը: Հետազոտության ընթացքում որպես պրոբիոտիկ մանրէներ կիրառվել են Lactobacillus rhamnosus GG և Bifidobacterium lactis BB-12 շտամները՝ օրեկան 7 մլրդ ընդհանուր քանակով:
1. Okesene-Gafa K, Li M, Taylor RS, Thompson JM, Crowther CA, McKinlay CJ, McCowan LM. A randomised controlled demonstration trial of multifaceted nutritional intervention and or probiotics: the healthy mums and babies (HUMBA) trial. BMC Pregnancy Childbirth. 2016 Nov 24;16(1):373.