Ծանոթացե՛ք, սա ռոտավիրուսն է:

Մանկական և դեռահասային տարիքում այն համարվում է փորլուծության ամենահաճախ հանդիպող պատճառը: Վիճակագրական տվյալների համաձայն, մինչև 5 տարեկան դառնալը գրեթե բոլորը գոնե մեկ անգամ վարակվում են ռոտավիրուսով: Ռոտավիրուսային ինֆեկցիան ուղեկցվում է ծանր փորլուծությամբ, ստամոքսաղիքային ուղու բորբոքմամբ, ջերմության թեթև բարձրացմամբ, փսխմամբ, ջրազրկմամբ: Տարեկան գրեթե կես միլիոն երեխա մահանում է ռոտավիրուսային վարակից [1]:

Ներկա դրությամբ ռոտավիրուսի վրա ազդեցություն ունեցող հակավիրուսային դեղեր չկան, իսկ հակաբիոտիկները, բնականաբար, չեն կարող օգնել [2]:

Բազմաթիվ, մեծածավալ հետազոտությունների և դրանց տվյալների մետա-վերլուծության արդյունքում ապացուցվել է, որ պրոբիոտիկ բակտերիաներից Lactobacillus rhamnosus GG շտամը, որը մտնում է Լաբբեկ պրոբիոտիկի բաղադրության մեջ, էականորեն կրճատում է փորլուծության տևողությունը և ծանրությունը [3]:

Կան նաև հետազոտություններ, որ ռոտավիրուսով պայմանավորված փորլուծության կարգավորմանը դրական են նպաստում նաև Bifidobacterium Lactis մանրէի և Saccharomyces Boulardii սնկի կիրառումը [4]:

Ընդ որում, Լաբբեկ պրոբիոտիկի բաղադրության մեջ առկա է նաև Bifidobacterium Lactis շտամը: Հատուկ երեխաների համար ստողծվել է Լաբբեկ Քիդս փոշի ձևը:

Գրականություն.

1.http://www.who.int/…/mon…/burden/estimates/rotavirus/en/

2.http://www.mayoclinic.org/…/diag…/treatment/txc-20186947

3.Elaheh Ahmadi, Reza Alizadeh-Navaei et al. Efficacy of probiotic use in acute rotavirus diarrhea in children: A systematic review and meta-analysis. Caspian J Intern Med. 2015 Autumn; 6(4): 187–195.

4.Özlem Erdoğan, Bilge Tanyeri et al. The Comparition of the Efficacy of Two Different Probiotics in Rotavirus Gastroenteritis in Children. J Trop Med. 2012; 2012: 787240.

Leave a Reply

Your email address will not be published.