NF-kB կորիզային գործոն

✅Էվոլյուցիայի ընթացքում արտաքին և ներքին վնասակար գործոններից պաշտպանվելու նպատակով աստիճանաբար ի հայտ են եկել, զարգացել և կատարելագործվել բազմաթիվ պաշտպանական մեխանիզմներ։

✅ Ի վերջո, դրանց համընդհանուր, բարդ, բազմաբաղադրիչ համակարգը, որը կոչվում է իմունային համակարգ, մինչ այժմ մնում է ամենախորհրդավորներից մեկը։

🅾️Դեռևս հնագույն աղեխորշավորների մոտ, որպես բազմաբջիջ կենդանիներ, ի հայտ է եկել բջիջների միջև հաղորդակցման` աճի կարգավորման, բակտերիաներից պաշտպանման անհրաժեշտություն։

✅Այդ արտաքին ազդակների ազդեցությամբ որոշակի սպիտակուցների սինթեզը գեների տրանսկրիպցիայի փուլում կարգավորող սպիտակուցը կոչվեց NF-kB կորիզային գործոն (Nuclear Factor kappa B):

☑️Այն մարդու օրգանիզմում էլ ունի ահռելի մեծ նշանակություն, հատկապես բնածին և ձեռքբերովի իմուն պատասխանների ձևավորման պրոցեսում։

⭕️NF-kB սպիտակուցները գտնվում են բջջի ցիտոպլազմայում՝ արգելակիչ սպիտակուցի հետ կապված կոմպլեքսում։ Այս ուղին ակտիվանալիս կոմպլեքսից հեռանում է արգելակիչ սպիտակուցը կամ նախապեպտիդի (p100) մի մասը, իսկ NF-kB դիմերները (p50/p65, p50/c-Rel, p52/Rel B ) մտնում են բջջակորիզ՝ ակտիվացնելով որոշակի գեների “աշխատանքը”։ ✅Կորիզային գործոնի ակտիվացման 2 մեխանիզմ է գործում` կանոնավոր և անկանոն։

🔘Կանոնավոր ազդանշանային ուղին հիմնականն է և այն ակտիվանում է վնասվածքը (DAMP) կամ ախտածինը (PAMP) ճանաչող ռեցեպտորների (PRR) ակտիվացման շնորհիվ։

⚪️Անկանոն ուղին ընտրողաբար արձագանքում է գրգռիչների որոշակի խմբի, այն լրացուցիչ ուղի է, որը գործում է կանոնավոր ուղու հետ համատեղ՝ իմունիտետի ադապտիվ ֆունկցիայի կարգավորման համար։

‼️Կորիզային գործոնի կարգավորման խանգարումը և դրա չափից ավելի ակտիվությունը կարող է հանգեցնել չարորակ նորագոյացությունների առաջացմանը, ինչպիսիք են ըմպանի, հաստ աղու, շագանակագեղձի, ենթաստամոքսային գեղձի քաղցկեղները։

🔴NF-kB ուղին ընկճող նորագույն դեղերի (Bortezomib) հայտնաբերումը օգնում է ավելի արդյունավետ պայքարել նման հիվանդությունների դեմ:

🔵Բնական միջոցներից նման ակտիվություն ունեն Նոբիլետինը, որը հայտնաբերվել է ցիտրուսային բույսերի կեղևում, ինչպես նաև` պրոբիոտիկ բակտերիաները։ Իսկ դրանք, ինչպես գիտենք, մեծ քանակով առկա են Լաբբեկ պրոբիոտիկի պատիճներում և Լաբբեկ Քիդս փոշու մեջ։

🟠ԼԱԲԲԵԿ՝ ընտրենք հայկականը։

Leave a Reply

Your email address will not be published.