Վիտամին B12 (ցիանկոբալամին)
Բարդ միացություն է, որը պարունակում է կոբալտ։ Օրական նորման 3 մկգ է։
Այս վիտամինի արտաքին աղբյուր են լյարդը, ձվի դեղնուցը, միսը, ձուկը, կաթը։
Բ12 վիտամինի ներծծման համար անհրաժեշտ է նաև մարդու ստամոքսում արտադրվող հատուկ սպիտակուցը (GIF), որը միանալով վիտամինի մոլեկուլին նպաստում է աղիներում դրա ներծծմանը։
Բ12 վիտամինը անհրաժեշտ է արյունաստեղծման համար։ Առանց դրա առկայության խախտվում է արյունաստեղծ բջիջների բազմացման, զարգացման, հասունացման ընթացքը, և զարգանում է մեգալոբլաստիկ սակավարյունություն։ Այս հիվանդությունը նախկինում անվանում էին նաև չարորակ սակավարյունություն` հաշվի առնելով յուրահատուկ ծանր, մահաբեր ընթացքը։
Բ12 վիտամինը մասնակցում է օրգանիզմում նուկլեինաթթուների, սպիտակուցների սինթեզին, ուստի շատ կարևոր է աճի, զարգացման, հյուսվածքների վերականգնման համար։
Առանց այս վիտամինի առկայության չի կարող սինթեզվել նյարդային համակարգի էլեկտրական իմպուլսների հիմնական մեկուսիչ նյութը` միելինը։ Նյարդաթելերը այս դեպքում դառնում են բարակ, վատ են փոխանցում էլեկտրական ազդակները, զարգանում են լուրջ նյարդաբանական խնդիրներ։
Բ12 վիտամինի պակաս շատ հաճախ զարգանում է բուսակերների մոտ, ստամոքսի որոշ հիվանդությունների դեպքում, GIF սպիտակուցի ժառանգական դեֆեկտների, սխալ սննդակարգի, ճիճվակրության դեպքում։
Բարեբախտաբար, մարդու աղիներում բնակվող օգտակար մանրէները ևս
սինթեզում են որոշ քանակությամբ Բ12 վիտամին։ Ապացուցված կապ կա դիսբիոզների առկայության և վիտամին Բ12-ի անբավարարության միջև, ուստի աղիքային նորմալ միկրոֆլորան անհրաժեշտ է նման վիճակներից խուսափելու համար։
Իսկ թե ի՞նչ օգտակար մանրէներ օգտագործել, մենք արդեն գիտենք։
ԼԱԲԲԵԿ՝ հայրենական արտադրանք։
Նկարում՝ մեգալոբլաստիկ էրիթրոցիտներ են։