Վահանագեղձ

Պրոբիոտիկների կիրառումը բարձրացնում է վահանագեղձի հիվանդությունների բուժման արդյունավետությունը և կանխարգելում դրանց առաջացումը

❗️Վահանագեղձը օրգանիզմի համար կարևոր էնդոկրին գեղձ է, որտեղ հիպոֆիզի թիրեոտրոպ հորմոնի (ТТГ, TSH) ազդեցությամբ արտադրվում են յոդպարունակող հորմոններ՝ տետրայոդթիրոնին՝ թիրոքսին (T4) և տրիյոդթիրոնին (T3):

❗️Վահանագեղձը պատասխանատու է բոլոր օրգան֊համակարգերի ճիշտ գործունեության և նյութափոխանակության համար:

❗️Թիրոքսինը քիչ ակտիվ հորմոն է, որն ակտիվանում է՝ փոխակերպվելով տրիյոդթիրոնինի:

❗️Թիրոքսինի մոտ 20%֊ը փոխակերպվում է տրիյոդթիրոնինի` աղիքային միկրոֆլորայի անմիջական մասնակցությամբ։ Փոխակերպման մնացած 80%֊ը տեղի է ունենում հյուսվածքներում, ընդ որում` սելեն միկրոէլեմենտ պարունակող ֆերմենտի մասնակցությամբ։

❗️Նորմալ աղիքային միկրոֆլորան նպաստում է ինչպես սելենի, այնպես էլ T3, T4 հորմոնների հիմք հանդիսացող յոդի ներծծմանը։

✅Այսպիսով, նորմալ միկրոֆլորան մեծապես նպաստում է վահանագեղձի գործունեությանը՝ մի կողմից նպաստելով յոդի և սելենի յուրացմանը, մյուս կողմից՝ մասնակցելով թիրոքսինի փոխակերպմանը տրիյոդթիրոնինի։

✅Ապացուցված կապ կա դիսբիոզների առկայության և վահանագեղձի հիվանդությունների զարգացման միջև։

❗️Պրոբիոտիկների կիրառումը բարձրացնում է վահանագեղձի հիվանդությունների բուժման արդյունավետությունը և կանխում դրանց առաջացումը։

❗️Իսկ ի՞նչ պրոբիոտիկ ընտրել, մենք արդեն գիտենք։

ԻՀԱՐԿԵ` ԼԱԲԲԵԿ

Leave a Reply

Your email address will not be published.