շապերոններ
Սպիտակուցի կենսասինթեզի ընթացքում ստացվող պոլիպեպտիդային շղթան դեռևս լիարժեք ֆունկցիոնալ հատկություններ չի կարող ունենալ, մինչև ճիշտ տարածական դասավորություն, եռաչափ կառուցվածք ձեռք չբերի։
Օրգանիզմում այս գործընթացն իրականացնում են մի խումբ հատուկ սպիտակուցներ, որոնք կոչվում են շապերոններ։
Սպիտակուցների եռաչափ կառուցվածքը բավականին <<փխրուն>> է և կարող է փոփոխվել անբարենպաստ ազդակների` օրինակ, ջերմության, քիմիական նյութերի, ստրեսի, երկարատև քաղցի և այլ ազդեցությամբ։
Ցանկացած այդպիսի փոփոխություն դադարեցնում է տվյալ սպիտակուցի ֆունկցիան։ Այդ պրոցեսը կոչվում է դենատուրացիա, որին ականատես ենք լինում, օրինակ, ձուն եփելիս, երբ սպիտակուցը կոլոիդ վիճակից անցնում է պինդ վիճակի։
Եթե դենատուրացիան շատ խորը չի ընթացել, և տվյալ սպիտակուցը դեռևս հնարավոր է վերականգնել, եռաչափ կառուցվածքը շտկել, գործի են անցնում շապերոնները։
Շապերոնների մեծ մասը այսպես կոչված, ջերմային շոկի սպիտակուցներն են` HSP (HSP60, HSP70, HSP90 և այլն) , որոնք հայտնաբերվել են օրգանիզմի վրա ջերմային ազդակների ուսումնասիրության ընթացքում։
Հետագայում պարզվեց, որ HSP֊ ները պաշտպանում են ոչ միայն ջերմային, այլ նաև ցանկացած բացասական ազդակից առաջացած փոփոխությունների դեպքում։
Ջերմային շոկի սպիտակուցների սինթեզն օրգանիզմում ակտիվանում է ոչ միայն վնասակար ազդակների, այլ նաև որոշ օգտակար սննդանյութերի և կենսակտիվ նյութերի ազդեցությամբ, օրինակ չիայի սերմերի, սխտորի, պղնձով և սպիտակուցներով հարուստ սննդի օգտագործման ժամանակ:
Առողջ աղիքային միկրոֆլորան անգնահատելի դեր ունի ջերմային շոկի սպիտակուցների սինթեզի ակտիվացման գործում:
Ապացուցված կապ կա դիսբիոզների և ջերմային շոկի սպիտակուցների ցածր քանակի միջև, ինչը նվազեցնում է օրգանիզմի հարմարողական հնարավորությունները։
Իսկ թե ինչպես օրգանիզմը պաշտպանել այս շոգ եղանակին, նվազեցնել ջերմային շոկի բացասական ազդեցությունը, պահպանել առողջ միկրոֆլորան, մենք իհարկե գիտենք:
Ուղղակի օգտագործե՛ք Լաբբեկ՝ հայկական որակյալ պրոբիոտիկ։
Ֆլեգել, նատյուրմորտ, 1600-ականներ։