Նորածնային դեղնուկներ
Նորածնային դեղնուկները (նեոնատալ դեղնուկները) այդ տարիքային շրջանի ամենատարածված ֆիզիոլոգիական կամ ավելի հազվադեպ՝ ախտաբանական վիճակներ են՝ պայմանավորված նորածնի արյան մեջ ազատ բիլիռուբինի քանակի շատացմամբ: Այս դեղնուկները սովորաբար անցնում են երկուսից չորս շաբաթվա ընթացքում։
Անմիջապես ծնվելուց հետո նորածնի օրգանիզմում տեղի է ունենում «ավելորդ» հեմոգլոբինի քայքայում։
Քանի որ պտղի շնչառությունն իրականացվում է ընկերքի միջոցով, մոր թոքերի հաշվին, միջնորդավորված , պտղին անհրաժեշտ է թթվածնի հանդեպ ավելի «զգայուն» և ավելի շատ հեմոգլոբին։
Ծնվելուց և ինքնուրույն շնչելուց հետո այդ անհրաժեշտությունը վերանում է, և հեմոգլոբինի մի մասը քայքայվում է։
Սակայն երեխայի զարգացման այս փուլում լյարդը դեռ ամբողջովին հարմարված չէ այդ քանակությամբ հեմոգլոբինի քայքայման արգասիքների փոխանակությանը, ինչպես նաև աղիներում դեռ ձևավորված չէ միկրոֆլորան, հենց այդ պատճառներով էլ պայմանավորված է բիլիռուբինի քանակի բարձրացումը նորածինների արյան մեջ։
Բիլիռուբինը դեղնանարնջագույն լեղապիգմենտ է, որն առաջանում է լյարդի ցանցաէնդոթելային համակարգում` հեմոգլոբինի քայքայման ու դրանից հեմի անջատման ժամանակ։
Այդպես գոյանում է ազատ կամ ջրում անլուծելի, ճարպալույծ բիլիռուբինը:
Հեպատոցիտները այն խլում են արյունից, միացնում գլյուկուրոնաթթվի հետ, առաջացնում կապված, ուղղակի, ջրալույծ բիլիռուբին և այն արտազատում լեղի, որի հետ այս բիլիռուբինն անցնում է աղիներ. այստեղ դրա մի մասը աղիքային միկրոֆլորայի ազդեցությամբ վերածվում է ստերկոբիլինոգենի/ստերկոբիլինի և հեռանում կղանքի հետ, մյուս մասը գլյուկուրոնիդազայի ազդեցությամբ դեկոնյուգացվում է՝ վերափոխվելով ազատ բիլիռուբինի և պորտալ համակարգով կրկին վերադառնում լյարդ։ Սա կոչվում է բիլիռուբինի էնտերոհեպատիկ շրջանառություն։
Նորմայում բիլիռուբինը գտնվում է կապված ձևով լեղու մեջ և աննշան քանակով` արյան պլազմայում:
Անուղղակի բիլիռուբինը մեծ քանակներով թունավոր է: Լինելով ճարպալույծ՝ հեշտությամբ անցնում է հեմատոէնցեֆալիկ պատնեշը և բացասաբար անդրադառնում նյարդային համակարգի վրա՝ առաջացնելով նյարդաբանական խանգարումներ (կերնիկտերուս):
Նորածնային հիպերբիլիռուբինեմիայի բուժման մեջ կարևոր դեր ունեն պրոբիոտիկները, որոնք ընկճում են բետա գլյուկուրոնիդազայի ակտիվությունը՝ նվազեցնելով կապված բիլիռուբինի անցումը ազատի, ինչպես նաև նպաստում են բիլիռուբինը՝ ստերկոբիլինոգենի վերածվելուն։
Պրոբիոտիկների կիրառումը կարող է նպաստել երեխայի ավելի արագ ապաքինմանը նորածնային դեղնուկների ժամանակ։
Իսկ թե ինչ պրոբիոտիկ տալ մեր նորածիններին, մենք արդեն գիտենք։ ԼԱԲԲԵԿ ՔԻԴՍ՝ ամենափոքրիկների համար։