Յանուս
Հին հռոմեական դիցաբանության մեջ ճանապարհների, սկզբի և վերջի աստվածը Յանուսն էր։ Նա պատկերվում էր երկու դեմք ունեցող այրի տեսքով։ Հենց նրա պատվին է անվանվել հունվար ամսանունը ( Janus – January):
Երբ 1990-ական թվականներին հայտնաբերվեց ներբջջային ազդանշանների փոխանցման թիրոզինկինազային նոր ուղի, որի հիմնական էնզիմը ուներ երկդիմի տեսք և ֆունկցիա, որոշեցին այն անվանել Յանուս կինազ։
Յանուս կինազը ներբջջային ոչ ընկալիչային թիրոզինկինազ է, որն ակտիվանում է ցիտոկինների, աճի գործոնների, հորմոնների ազդեցությամբ։
Այն բաղկացած է երկու ենթամիավորից, որոնք իրար նման լինելով՝ նաև մի փոքր տարբերվում են։
Դրանցից մեկը ֆոսֆորիլացնում է STAT սպիտակուցը (ազդակի փոխանցիչ-տրանսկրիպցիայի ակտիվատոր), որի ակտիվ դիմերը բջջակորիզում ակտիվացնում է համապատասխան գեները, իսկ մյուսը` կարգավորում է առաջինի ակտիվությունը։
Ազդանշանների փոխանցման այս ուղին կոչվում է JAK/STAT և կապված է շատ կարևոր ֆունկցիաների հետ, ինչպիսիք են՝ բջիջների աճը, բազմացումը, ապոպտոզը` ծրագրավորված մահը, բորբոքային և իմունային պատասխանները, արյունաստեղծումը, մի շարք կարևոր սպիտակուցների սինթեզը։
Հետևաբար, JAK/STAT ազդանշանային համակարգը մեծ դեր է խաղում տարբեր քաղցկեղային բջիջների տարածման և գոյատևման, ինչպես նաև իմունային և բորբոքային պատասխանների ձևավորման գործում ։
Մեր բջիջների ճակատագիրը ուղղակիորեն կախված է ներբջջային ազդանշանային ուղիների աշխատանքից և JAK/STAT ազդանշանային ուղու արգելակումը կասեցնում է քաղցկեղային բջիջների գոյատևումն ու աճը, արգելակում բորբոքային և աուտոիմուն պրոցեսները։
Ստեղծվել են նոր խմբի դեղեր` Յանուս կինազի արգելակիչներ, որոնք շատ թանկարժեք են և մեծ արդյունավետությամբ կիրառվում են տարբեր աուտոիմուն, բորբոքային և ուռուցքային հիվանդությունների դեմ պայքարում (Xeljanz, Rinvoq, Vonjo, Olumiant, Jakafi)։
Յանուս կինազի ակտիվությունը ընկճող ապացուցված ազդեցություն ունեն նաև պոբիոտիկները՝ մասնավորապես լակտո- բիֆիդոբակտերիաները և դրանք կարող են հաջողությամբ կիրառվել վերոհիշյալ հիվանդությունների կանխարգելման, ինչպես նաև` բուժման օժանդակման նպատակով։
Իսկ թե ի՞նչ պրոբիոտիկ ընտրել, մենք արդեն գիտենք։
ԼԱԲԲԵԿ, ընտրե՛նք հայկականը։
Նկարում՝ Յանուս աստվածն է։