Հիպուրաթթու

‼️Հիպուրաթթուն՝ N-բենզոիլգլիցին, անգույն բյուրեղային նյութ է, որն առկա է մարդու և կենդանիների մեզում։

❗️Այն առաջին անգամ հայտնաբերվել է ձիու մեզում, որտեղից էլ առաջացել է անվանումը:

⭕️Հիպուրաթթվի կենսաբանական նշանակությունը տոքսիկ բենզոաթթվի կապումն ու հեռացումն է, որը օրգանիզմ է թափանցում սննդի, հիմնականում՝ մրգերի միջոցով, ինչպես նաև սննդային կոնսերվանտների տեսքով (նատրիումի բենզոատ):

☑️Սննդում առկա արոմատիկ միացությունները աղիքային միկրոֆլորայի գործունեության շնորհիվ քայքայվում են՝ առաջացնելով բենզոյաթթու, որն էլ լյարդում և երիկամներում վնասազերծվում է` միանալով գլիցինի հետ՝ առաջացնելով հիպուրաթթու:

✅Հիպուրաթթվի առաջացման արագությունը ցույց է տալիս ինչպես աղիքային միկրոֆլորայի լիարժեքությունը, այնպես էլ լյարդի թունազերծման ֆունկցիոնալ վիճակը։

✅Հիպուրաթթուն սովորական վերջանյութ չէ` այն կարևոր նշանակություն ունի նաև նյութափոխանակության մի շարք օղակներում։ Օրինակ` ապացուցված է, որ այն կարգավորում է ճարպային և ածխաջրային փոխանակությունը, հատկապես սննդում ճարպերի բարձր քանակ օգտագործող և ճարպակալում ունեցողների մոտ, նպաստում է ինսուլինի ազդեցությամբ օրգանիզմում գլյուկոզայի կարգավորմանը։

🔴Դիսբիոզների դեպքում արտադրվող հիպուրաթթվի քանակը կարող է նվազել, որը կարող է բերել նյութափոխանակության շեղումների։

🔵Իսկ թե ինչպես բարելավել աղիքային միկրոֆլորան, մենք արդեն գիտենք։

🟠Լաբբեկ՝ հայրենական և որակյալ պրոբիոտիկ։

Leave a Reply

Your email address will not be published.