Ծանոթացե՛ք, սա ռոտավիրուսն է:
Մանկական և դեռահասային տարիքում այն համարվում է փորլուծության ամենահաճախ հանդիպող պատճառը: Վիճակագրական տվյալների համաձայն, մինչև 5 տարեկան դառնալը գրեթե բոլորը գոնե մեկ անգամ վարակվում են ռոտավիրուսով:
Ռոտավիրուսային ինֆեկցիան ուղեկցվում է ծանր փորլուծությամբ, ստամոքսաղիքային ուղու բորբոքմամբ, ջերմության թեթև բարձրացմամբ, փսխմամբ, ջրազրկմամբ:
Տարեկան գրեթե կես միլիոն երեխա մահանում է ռոտավիրուսային վարակից։
Ներկա դրությամբ ռոտավիրուսի վրա ազդեցություն ունեցող հակավիրուսային դեղեր չկան, իսկ հակաբիոտիկները, բնականաբար, չեն կարող օգնել։
Բազմաթիվ, մեծածավալ հետազոտությունների և դրանց տվյալների մետա-վերլուծության արդյունքում ապացուցվել է, որ պրոբիոտիկ բակտերիաներից Lactobacillus rhamnosus GG շտամը, որը մտնում է Լաբբեկ պրոբիոտիկի բաղադրության մեջ, էականորեն կրճատում է փորլուծության տևողությունը և ծանրությունը։
Կան նաև հետազոտություններ, որ ռոտավիրուսով պայմանավորված փորլուծության կարգավորմանը նպաստում են նաև Bifidobacterium Lactis մանրէի և Saccharomyces Boulardii սնկի կիրառումը։
Ընդ որում, Լաբբեկ պրոբիոտիկի բաղադրության մեջ առկա է նաև Bifidobacterium Lactis շտամը:
Հատուկ երեխաների համար ստեղծվել է «Լաբբեկ Քիդս» փոշի ձևը:
Գրականություն.