գլխուղեղի աշխատանք
Աղիքային միկրոֆլորան սերտորեն կապված է գլխուղեղի աշխատանքի հետ: Ընդ որում այդ կապը երկկողմանի է: Այսպիսի եզրակացության են եկել մի շարք հետազոտությունների և դրանց մետա վերլուծության տվյալների հիման վրա [1,3]: Աղիքային միկրոֆլորայի և կենտրոնական նյարդային համակարգի փոխկապակցության հիմքում ընկած են նյարդային, հումորալ և իմունոլոգիական մի շարք մեխանիզմներ [2]: Պրոբիոտիկների կիրառումը էապես նպաստում է ինչպես գործնականում առողջ, սակայն դեպրեսիայի ախտանիշներ ունեցող, այնպես էլ՝ դեպրեսիայով հիվանդ, այսպես կոչված իսկական կամ մեծ դեպրեսիա ունեցող այցելուների մոտ հիվանդության ախտանիշների արտահայտվածության նվազմանը [1]: Հղիության և կրծքով կերակրման ընթացքում պրոբիոտիկների կիրառումը նպաստում է հետծննդաբերական դեպրեսիայի ախտանիշների նվազմանը [3]:
_________________________________________________
1. Huang R, Wang K, Hu J. Effect of Probiotics on Depression: A Systematic Review and Meta-Analysis of Randomized Controlled Trials. Nutrients. 2016 Aug 6;8(. pii: E483. doi: 10.3390/nu8080483
2. Slyepchenko A, Carvalho AF, Cha DS, Kasper S, McIntyre RS. Gut emotions – mechanisms of action of probiotics as novel therapeutic targets for depression and anxiety disorders. CNS Neurol Disord Drug Targets. 2014;13(10):1770-86.
3. Slykerman RF, Hood F, Wickens K et al. Effect of Lactobacillus rhamnosus HN001 in Pregnancy on Postpartum Symptoms of Depression and Anxiety: A Randomised Double-blind Placebo-controlled Trial. EBioMedicine. 2017 Oct;24:159-165. doi: 10.1016/j.ebiom.2017.09.013. Epub 2017 Sep 14.