Ցինկը մարդու օրգանիզմում տարածվածությամբ երկրորդ միկրոէլեմենտն է երկաթից հետո, մասնակցում է հարյուրից ավելի պրոցեսների՝ հիմնականում կատարելով ֆերմենտատիվ դեր։

❗️Պարունակվում է կարմիր մսի, կաթնամթերքի, ձվի, ոսպի, դդմի կորիզների, նշի մեջ։

❗️Անփոխարինելի միկրոէլեմենտ է իմունիտետի ձևավորման գործում, հատկապես պրոբիոտիկների հետ համատեղ օգտագործելիս։ Քանի որ պրոբիոտիկները նույնպես նպաստում են իմունիտետի ձևավորմանը և նաև օժանդակում միկրոէլեմենտների յուրացմանը, պրոբիոտիկ պլյուս ցինկ համադրությունը հրաշալի միջոց է իմունիտետի ամրացման համար, ինչի արդյունքում էլ այն արդյունավետորեն կիրառվում է կովիդի բուժման և կանխարգելման սխեմաներում։

❗️Կալցիումի, մագնեզիումի, պղնձի համադրությամբ ցինկը նպաստում է ոսկրերի ամրությանը։

❗️Նպաստում է կոլագենի սինթեզին՝ դանդաղեցնելով ծերացումը և բարելավելով հոդաճառների առաձգականությունը;

❗️Ապահովում է ԴՆԹ֊ի նորմալ սինթեզը։

❗️Հակաօքսիդանտ է։

❗️Ապահովում է պտղի նորմալ զարգացումը։

❗️Ցինկի ներծծումն ու յուրացումը իրականացվում է լակտո- և բիֆիդոբակտերիաների օժանդակությամբ։Ապացուցված է, որ դիսբիոզների ժամանակ առկա է ցինկի դեֆիցիտ՝ նույնիսկ միկրոէլեմենտով հարուստ սննդակարգի պայմաններում։

Leave a Reply

Your email address will not be published.