Լաբբեկ
Ներկայումս հայտնի են մարդու նորմալ միկրոֆլորան կազմող էնտերոբակտերիաներ, որոնցից են Bifidobacterium lactis-ը, Lactobacillius rhamnosus-ը և Lactobacillius helveticus-ը (Նարինե), որոնք կենսագործունեության արդյունքում ձևավորում են այնպիսի վիտամիններ, ինչպիսիք են ջրալույծ B-խմբի` բիոտինը, B1, B2, B3, B5, B6, ֆոլաթթուն, B12 և ճարպալույծ՝ վիտամին K-ն (նավթոքինոն):
Դրանք իրենց ուրույն դերն ունեն մարդու նորմալ նյութափոխանակության գործում։ Այսօր միկրոնուտրիենտների պակասը ազգաբնակչության լայն շերտերում համաշխարհային առողջապահական լուրջ խնդիրներից է։
Ապացուցված է, որ պրոբիոտիկների կիրառումը, օրական սննդակարգում, կարող է լրացնել միկրոնուտրիենտների նորմալ բալանսը օրգանիզմում և կանխարգելել թերսնմամբ պայմանավորված բազմաթիվ ոչ վարակիչ հիվանդություններ, որոնցից ամենակարևորներից են B12-դեֆիցիտային անեմիան (չարորակ անեմիա), վիտամին K դեֆիցիտով պայմանավորված արյունահոսությունները և նորածնային շրջանում հեմոռագիկ հիվանդությունները։
Իսկ թե ինչ պրոբիոտիկ ընտրել, մենք իհարկե գիտենք։ Ընտրեք հայկականը և պահպանեք ձեր և ձեր ընտանիքի առողջությունը։
Լաբբեկ` ընտրեք հայրենականը։